ԿՌԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը նշանակվեց «Երեւան» հեռուստաընկերության նոր պրոդյուսեր ու աշխատանքից հեռացրեց հաղորդավարուհի Դինա Ակոպովնային, փոխադարձ վիրավորանքները շարունակվում են: Հիշեցնենք, որ Սուրենը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում նշել էր, որ այս թեմայի շուրջ չէր ցանկանա մանրանալ, եթե Դինա Ակոպովնան չխոսեր, ապա հավելել. «Թող կոպիտ չհնչի, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով նա՝ որպես հաղորդավարուհի, իրենից ոչինչ չի ներկայացնում: Նորմալ հեռուստաընկերությունում անգրագետ եւ փողոցի բառապաշարով հաղորդավարուհին իրավունք չունի ամեն օր մեկ ժամ ուղիղ եթերում լինել»:
Դինա Ակոպովնան էլ, տեսնելով մեր հրապարակումը, պատասխան է գրել «Ֆեյսբուք»-ի իր էջում. «Անկեղծ ես հիմա տրամադրություն չունեմ, բայց ինձ իրավիճակը ստիպեց գրել ու հարցնել լսարանից, եթե մի ծրագիր, 3 տարուց ավել լինելով եթերում, ունենալով 10000-ոց լսարան, դառնալով 2 տարի շարունակ տարվա լավագույն ծրագիր, մրցանակներս դրած կողք, համարում է մի անհատ թերի, անմակարդակ, ես ել անգրագետ եմ… Կարելի՞ ա հարցնել, իսկ դու ո՞վ ես, էնքան ցածր մակարդակի անձ, որ ես դնելով կողք պաշտոնդ (սուտի), իմ նկարի տակ քոմենտ ես գրում, ծիծաղում ես մթոմ, վիճվում ես անհատների, բլոգերների հետ, որ հիմա պատիվ պահանջեմ, դատի տամ, քաղաքի 90% վկա կգա: Ես սիրում եմ իմ լավ բնավորության գիծը՝ արհամարհանքը:  «Երեւան TV»-ին եղել ա, կլինի իմ ամենասիրած TV-ներից մեկը: Ցավում եմ, որ էս վիճակում է հիմա: Տղամարդ, որ կնոջը կարող է քարկոծել անմակարդակ բառապաշարով: Ես իմ երկրում տեղ ունեմ, հարգանք, բայց ինտերվյու տվողին խղճում եմ արդեն»: Նշենք, որ Դինայի գրառումը ներկայացրել ենք առանց խմբագրական միջամտության:




Լրահոս