ՀԱՐՑ. Վերջերս գնել եմ ուղեւորության ապահովագրության վկայագիր, սակայն հանգամանքների բերումով ուղեւորությունը ձախողվել է: Խնդրում եմ ասել` արդյոք կարող եմ դադարեցնել ապահովագրության վկայագիրը եւ վերադարձնել վճարված գումարները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե կարող եք, որովհետեւ ապահովագրության վկայագիրը հեշտությամբ կարող է դադարեցվել եւ ճանաչվել անվավեր: Սակայն հարկ է նշել, որ ընկերությունը վերադարձնում է ապահովագրավճարը վկայագրի գործողության չլրացված օրերի համար: Ընկերությունը չի վերադարձնում ապահովագրավճարը, եթե ապահովագրված անձը չի ուղեւորվել այն պետություն, որը նշված է ապահովագրության վկայագրում, եւ նրա մոտ առկա է տվյալ երկրի գործող վիզա (մուտքի արտոնագիր), ինչպես նաեւ այն դեպքում, երբ ապահովագրված անձը հայտնում է իր չուղեւորվելու մասին՝ վկայագրում նշված ապահովագրության ժամկետի ավարտից հետո:
Ընկերությունը ամեն դեպքում ապահովագրավճարից պահում է 1000 ՀՀ դրամ (գործավարման ծախսեր), եթե ուղեւորության չկայանալու մասին նա տեղեկացվել է մինչ վկայագրի գործողության սկիզբը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընդհանուր հաշվով մի մեծ գլխացավանք, որը նոր հոգսեր է ավելացնելու ինչ-ինչ պատճառներով ուղեւորության մեկնելուց հրաժարված քաղաքացու կենցաղում: