Ահաբեկչություն` Քամերունում. կա 10 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ահաբեկչություն է տեղի ունեցել Քամերունի հյուսիսում գտնվող Ֆոտոկոլ քաղաքում. փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով աֆրիկյան երկրի զինված ուժերի աղբյուրին:

Նշվում է, որ դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: Սակայն ենթադրվում է, որ ահաբեկչությունն իրականացրել է «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորումը:

Երկրի ԶՈւ աղբյուրի տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով, որն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից, զոհվել է առնվազն 10 մարդ:

«Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորումը պարբերաբար դիվերսիա է իրականացնում Նիգերիայի հյուսիսում և հյուսիս-արևելյան շրջաններում, ինչպես նաև` հարևան երկրներում, այդ թվում` Քամերունում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս