Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Ուոթֆորդ»-ին։
Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց հոլանդացի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայը, իսկ մանչեսթերցիների երկրորդ գոլը ավելացված ժամանակում խփեց գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը։
Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի 28 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուոթֆորդ»-ը 16 միավորով մնաց 11-րդ տեղում։