Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին կարող է բաց թողնել 4-5 ամիս։
«Նասրին բաց կթողնի 4-5 ամիս։ Նա ոտքի վնասվածք ունի։ Պահանջվում է վիրահատություն, քանի որ դա լուրջ վնասվածք է»,- նշել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա ֆուտբոլիստը խնդիրներ ունի ազդրի հետին հատվածի հետ։