Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում Կազանի «Ռուբին»-ը 2։1 հաշվով հաղթել է Պերմի «Ամկար»-ին։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Մարկո Դևիչը։
Տանտերերի և Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պահեստայինների նստարանին էր և չստացավ խաղային ժամանակ։ «Ռուբին»ը վաստակել է 19 միավոր և բարձրացել է 9-րդ տեղ, իսկ «Ամկար»-ը 16 միավորով 11-րդն է։