Հայ սամբիստները Հայաստան կվերադառնան 11 մեդալով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտված Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների սամբոյի առաջնությունից հայ սամբիստները վերադառնում են 11 մեդալով՝ 3 ոսկի, 3 արծաթ և 5 բրոնզ:
Այս մասին տեղեկացնում են Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունից:
Երիտասարդների մրցապայքարում ոսկե մեդալների են արժանացել Ջիվան Ղազարյանը (48 կգ) և Գրիգոր Մխիթարյանը (52 կգ), արծաթե մեդալի՝ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), բրոնզե մեդալների՝ Արթուր Հակոբյանը (74 կգ) և Ռոզա Խաչատրյանը (52 կգ):
Պատանիներից չեմպիոն է դարձել Էդիկ Պետրոսյանը (87 կգ), արծաթե մեդալակիրներ՝ Ալբերտ Սարգսյանը (+87 կգ) և Քնարիկ Ստամբուլցյանը (40 կգ), իսկ բրոնզե մեդալների են արժանացել Դավիթ Խաչատրյանը (48 կգ), Կարեն Մինասյանը (52 կգ) և Հարություն Առաքելյանը (65 կգ):




Լրահոս