Արևիկ գյուղի եկեղեցու հարակից տան տանիքն այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 21-ին, ժամը 19.02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արևիկ գյուղի եկեղեցու մոտակայքում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի Հ. Մ.-ին պատակնող տան և ավտոտնակի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.00-ին, մարվել՝ 01.06-ին: Այրվել են տանիքի (300 քմ) փայտե կառուցատարրերը և մոտ 400 հակ կուտակված անասնակեր :




Լրահոս