Ողբերգական վթար Երևանում. բախումն այնքան ուժգին է եղել, որ երիտասարդի դին մեքենայից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի օգնությամբ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 01.16-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նանսենի փողոցում՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 34 SC 840 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 22-ամյա Հայկազ Թադեւոսյան) դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից: Բախումն այնքան ուժգին է եղել, որ մահացած երիտասարդ տղայի դին փրկարարները մեծ դժվարությամբ դուրս բերեցին` օգտագործելով մի քանի տեսակի հատուկ տեխնիկա:

Լուսանկարները՝ shamshyan.com

FF

FFF

FFFF




Լրահոս