Kickstarter միջոցառման շրջանակներում նեկայացվել է RainBender անձրևանոցը, որը փակվում է դեպի ներս: Այն թույլ է տալիս խուսափել անձրևի կաթիլների թափվելուց՝ տրանսպորտային միջոցներում կամ որևէ տեղ գտնվելիս: Ողջ մեխանիզմը հնարել է ամերիկացի զինվորական մեխանիկը: Եթե տարածված անձրևանոցները փակելիս ողջ ձեռքն ենք գործի դնում՝ թրջելով մեր ափը, ապա RainBender-ի փակման գործողությունը հակառակ կողմով է իրականացվում: Սրա հետ մեկտեղ անձրևանոցի վրա հայտնված ջուրը չի թափվում գետնին, այլ հավաքվում է ներսում՝ ցիլինդրի մեջ: Չորացնել անձրևանոցը և թափել ներսում եղած ջուրը կարելի է ցանկացած հարմար պահի: Առաջին գնորդներն այն կարող են ձեռք բերել 50$-ով: