Turkish Airlines ավիաընկերության Airbus A330 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել կանադական Գալիֆակսի օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով: Այս մասին ասվում է ողջ աշխարհում թռիչքների հետևող Flightradar24 ծառայության թվիթերյան էջում տեղակայված հաղորդագրության մեջ, գրում է Lenta.ru-ն:
Ինքնաթիռը Նյու Յորքից Ստամբուլ էր մեկնում:
Նշվում է, որ այն հաջող վայրէջք է կատարել, արդյունքում ուղևորներից ոչ ոք չի տուժել:
ABC News հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ ռումբի առկայության մասին անանուն զանգ է ստացվել, երբ ինքնաթիռը օդում է եղել: Ինքնաթիռում գտնվող 256 մարդ տարհանվել է: Ոստիկանները սկսել են հետախուզել ինքնաթիռը շների օգնությամբ: Որոնվել է նաև պայթուցիկ սարքի մասին հայտնած մարդը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան