Բելգիայում ձերբակալել են Փարիզի ահաբեկչությունների երրորդ կասկածյալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայում ձերբակալել են մարոկկացի 39-ամյա Լազեզ Աբրամիին, ում ձերբակալելու ժամանակ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են հրացան և արյան հետքեր, փոխանցում է Korrespondent.net-ը՝ հղում անելով RTBF հեռուստաընկերությանը:

Փարիզի ահաբեկչությունների երրորդ կասկածյալը դատարանի առջև կկանգնի նոյեմբերի 25-ին:

Նշվում է, որ ահաբեկչի տունը հետախուզել են, որի ժամանակ ոստիկանները մի քանի հրացան են հայտնաբերել:

Նախօրեին Բելգիայի դատախազությունը հայտնել էր, որ մեղադրանք է ներկայացվել 3-րդ կասկածյալին: RTBF-ի տվյալների համաձայն՝ ևս 2 բերման ենթարկված դատարանի առջև կկանգնի:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս