Զանգվածային որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում Մյանմայի հյուսիսում: Սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի, առնվազն 100 մարդ անհետ կորած է համարվում, փոխանցում է Ntv.ru-ն:
Սողանքի հետևանքով զոհերի մասին այսօր տեղեկություն են տարածել տեղական ԶԼՄ-ները: Հաղորդվում է, որ նախօրեին փլատակների տակից 79 մարմին է դուրս բերվել, այսօր հաջողվել է գտնել ևս 11-ը:
Սողանքը տեղի է ունեցել Կաչին նահանգի բնակելի վայրում, տասնյակ տներ հողին են հավասարեցվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան