Երեվանը քաղաք է առանց քաղաքացու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է. 
“Սիրելի երևանցիներ։ Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում փետրվարի 18-ին ինձ տված ձայների համար (4.1% – սա էին ինձ թողել երևանցիների ձայներից) և հայցում ձեր ներողամտությունը Երևանի ավագանու ընտրություններին չմմասնակցելու համար։ 
Այնուամենայնիվ Երևանն իմ քաղաքն է. այստեղ եմ ես ծնվել, մեծացել, դպրոց գնացել, ծնողներիս հետ շքերթներին մասնակցել, աշխատել, նվագել, սիրահարվել, աղջիկների հետ կինո գնացել, ամուսնացել, գրքեր գրել, երեխաներ ունեցել։ Քաղաքը լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Նույնիսկ կասեի նոր-նոր պիտի ստեղծվի. քաղաքը կառավարում չունի, բյուջե չունի, բանկ չունի, լիարժեք ընտրություն չունի։ Իրավաբանորեն Երևանը քաղաք է առանց քաղաքացու։
Նայում եմ առաջադրված քաղաքական ուժերին։ Այս պահի դրությամբ ոչ-ոք լուրջ մի երկու տող տեքստ չունի գրած, բացի ընդհանուր վերամբարձ մոտեցումներից։ Սիրելի երևանցիներ, ստորև զետեղված Երևանի քաղաքական ու տնտեսական ծրարգրերը հույսով եմ կօգնեն ձեզ կողմնորոշվելու մայիսի 5-ին։ Հուսով եմ նաև, որ դրանք կօգնեն նաև մրցակցող քաղաքական ուժերին։
Այնուհետեւ նա ծավալուն ներկայացնում է, թե ինչպես պետք է զարգացնել Երեւանը”։ 




Լրահոս