Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը կմիանա «Իսլամական պետության» դեմ գործողություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևելյան Միջերկրական տարածաշրջան ուղևորվող «Շառլ դը Գոլ» ավիակիրը երկուշաբթի օրվանից կմիանա «Իսլամական պետության» դեմ գործողություններին: Ռուսական «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին iTele հեռուստաալիքի եթերում այսօր հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

Ավիակիրն ու դրան ուղեկցող նավերն այս շաբաթ Ֆրանսիայից ուղևորվել են դեպի Սիրիա:

Փարիզում ահաբեկչական գործողություններից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել ակտիվացնել ԻՊ-ի դեմ պայքարը և հանդես է եկել իսլամիստների դեմ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ կոալիցիա ստեղծելու օգտին:




Լրահոս