
Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Պրիմերայի 12-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4:0):
«Armsport.am»-ի փոխանցմամբ` «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը, ով ապաքինվել է վնասվածքից, դաշտ է դուրս եկել 57-րդ րոպեին։
«Հիանալի հաղթանակ էր «Ռեալի» նկատմամբ, և շատ լավ զգացողություններ են դաշտ վերադառնալուց հետո։ Առջեում երկար ճանապարհ է, սակայն պայքարելու ենք և փորձելու ենք հաղթել յուրաքանչյուր խաղում»,- գրել է Մեսսին ֆեյսբուքյան իր էջում։