Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը կապ չունի 2011-ի ցույցերի ընթացքում մարդկանց մահվան հետ: Դատարանը չի կարողացել ուղղակի ապացույցներ գտնել, որ Մուբարաքն է հրահանգել ոստիկանությանը` կրակել ցուցարարների վրա: Նրա վրայից հանվել է այս մեղադրանքը ու նա ազատ կարձակվի, եթե նրա վրա այլ հոդվածներով մեղադրանքներ չկան: Նշվում է, որ ապրիլի սկզբին Մուբարաքի դեմ կաշառակերության մեղադրանքով նոր քրեական գործ էր հարուցվել: Խոսքը գնում է կառավարման տարիներին պետական գանձարանից 1.1 մլրդ եգիպտական ֆունտ (մոտ 160 մլրդ դոլար) գողանալու մասին:
Մուբարաքին ազատ են արձակել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ