Armenian text to speach

Թող ոչ մեկ չզարմանա, եթե մայիսի 5-ին ՀՀԿ-ն հաղթի. Գառնիկ Իսագուլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Այսօր “Տեսակետ” ակումբում “Ազգային անվտանգություն” կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադառնալով քաղաքական զարգացումներին՝ նշեց, ըստ էության նախագահական ընտրություններից հետո խոսել արտաքին քաղաքականության մասին վաղ է, բայց Հայաստանը միշտ վարել է բազմաշերտ արտաքին քաղաքականություն: Եվ եթե Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնա բազմավեկտոր, ապա խնդիրներ չի ունենա: “Հայաստանի ներքին քաղաքական կյանքը հանդարտ է, անհանգստանալու կարիք չկա, անգամ նրանից, որ տեղի են ունենում միջոցառումներ, հանրահավաքներ: Այդ միջոցառումները Հայաստանի ներքին կայանքում որեւէ բան չեն կարող փոխել: Տեղի ունեցավ երդմնակալության արարողություն, մեկն էլ`Ազատության հրապարակում, բայց այն լուրջ ազդեցություն չի կարող թողնել: Այժմ մոտենում են Երեւանի ընտրությունները, բայց թե ինչ փոփոխության այն կարող է բերել, պետք է ուշադիր հետեւել այն երեւույթներին, որոնք հիմա տեղի են ունենում: Ըստ էության` բոլոր ընտրատարածքներում ընդդիմադիր կոսակցությունները ունեն նախագահ, կամ քարտուղար, եւ բավական է, որ այդ կուսակցություները զերծ մնան կուսակցական ամբիցիաներիցե: Իսագուլյանի խոսքով` քանի որ ընդդիմադիր կուսակցություններն առայժմ զբաղված են, թե ում հետ համախմբվեն, այս ընթացքում ՀՀԿ-ն իր բոլոր միջոցները օգտագործում է, որպեսզի հասնի հաղթանակի. “ՀՀԿ-ն շատ ակտիվ է աշխատում, եւ նրան մեղադրել չի կարելի ու եթե մայիսի 5-ին նա հաղթեց, թող որեւէ մեկի կողմից այս փաստը զարմանք չառաջացնի”: 
Իսագուլյանը կարծում է, որ Հայաստանում մոտակա երկու տարիներին լուրջ քաղաքական զարգացումներ սպասել անիմաստ է, լուրջ գործընթացները սկսվելու են 2015 թվականի սեպտեմբերի 21-ից հետո: Բոլորը պետք է լծվեն աշխատանքի, քանի որ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ “Ժառանգությունը” արձանագրեց լուրջ թիվ, չունենալով տեղամասերում վստահված անձինք, ռեսուրսներ, բայց կլինի հեղափոխություն, եթե իշխանությունները իշխող քաղաքական մթնոլորտը ճիշտ չօգտագործեն: Եթե չմիավորվեն ընդդիմադիրները, ոչ մի լուրջ բան չեն կարող անելե: Իսագուլյանը գտնում է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում հիվանդություն է տարածվել, ամեն անգամ ընտրություններից հետո սեփականաշնորհվում է Ազատության հրապարակը: Անդրադառնալով ՀՀՇ-ին` Իսագուլյանը նշեց. “Այդ անունը պետք է փոխվեր, քանի որ այն կարծես բեռ էր դարձել, իսկ ՀԱԿ-ը որպես շարժում պահելն անհնար էր, կարծում է՝ սա է պատճառը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնաց նրան, որ ստեղծի նոր կուսակցություն”: 
Առավոտ 



Լրահոս