Թերությունների մեծ մասը, որոնք գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հակված են վերագրել իրենց, ոչ ավել, քան միֆ են: Գոյություն ունեն մի շարք «թերություններ», որոնք կանանց առավել գրավիչ են դարձնում:
Կանացի այս մի քանի «թերությունները» գրավում են շատ տղամարդկանց:
Փոքր կուրծք
Պետք չէ մտածել, թե 5-րդ համարի փարթամ կուրծքը տղամարդկանց իդեալն է: Իրականում աշխարհում ամեն 4-րդ տղամարդ երազում է առաջին համարի կուրծք ունեցող աղջկա մասին: Ընդ որում՝ ինչպես ցույց են տալիս հարցումները՝ կանացի բարեմասնությունները մեծ հաշվով գրավում են անչափահասներին, քանի որ տղամարդիկ նախընտրում են փոքր և ձիգ կուրծք:
Պեպեններ
Շատ աղջիկներ գարնան գալուստի հետ փորձում են մաքրել դեմքը հայտնված պեպեններից: Սակայն չարժե մեծ գումարներ վատնել թանկարժեք կոսմետիկայի վրա: Իրականում շատ տղամարդկանց գրավում են պեպենները: Դրանք շարմ են հաղորդում աղջիկներին:
Ավելորդ քաշ
Կանանց գլխավոր բարդույթներից մեկը ավելորդ քաշն է: Շատ աղջիկներ իրենց տանջում են տարբեր դիետաների հետևելով, սակայն պետք չէ մտահոգվել:
Ուտելիքի հանդեպ վերաբերմունք
Դա միայն առաջին հայացքից է թվում, թե կինը պետք է սեղանի շուրջ իրեն արքայադստեր պես պահի, հետևի էթիկետի կանոններին և չմոռանա օգտվել դանակից և պատառաքաղից: Իրականում տղամարդկանց նույնիսկ դուր է գալիս հետևել, թե ինչպես է կինը ուտում ախորժալի հավի թևը:
Հակառակ սեռի հանդեպ ցանկությունը
Ժամանակակից հասարակության մեջ կարծրատիպ է ձևավորվել, որի համաձայն, կինը չպետք է իր հետաքրքրությունը հայտնի հակառակ սեռի հանդեպ: Սակայն շատ տղամարդկանց դուր է գալիս կնոջ անկեղծությունը: Նրանք նախըտնրում են աղջիկների, ովքեր ուղիղ խոսում են իրենց ցանկությունների մասին:
Ծուլությունը
Չարժե մտածել, թե տղամարդիկ տանել չեն կարողանում ծույլ կանանց: Անկասկած, չպետք է կեղտոտ թողնել տունը, ծուլության մատնվել, սակայն կնոջ հիպերակտիվությունը ևս կարող է վանել տղամարդուն:
«Տղամարդկային» բնավորություն
Դարերից ի վեր թույլ սեռի ներկայացուցիչներին ներշնչել են, թե նրանք պետք է կանացի և նուրբ լինեն: Սակայն ոչ բոլոր տղամարդկանց են դուր գալիս այդպիսի կյանքի ուղեկիցները: Շատերը սիրում են «տղամարդկային» բնավորությամբ աղջիկների, որոնք ոչ միայն կյանքի ուղեկից կլինեն, այլև լավ ընկեր: