ՌԴ Մուրմանսկում անհայտ անձը շենքի մուտքի մոտ սպանել է հայազգի գործարար Վարդան Սարգսյանին: Ոստիկանության տվյալների համաձայն՝ մարդասպանը գործարարին սպանել է մուտքից դուրս գալու պահին: Նրա վրա կրակել են երկու անգամ: Վարդան Սարգսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխման ճանապարհին: Մուրմասնկի շրջանի ոստիկանության աղբյուրի համաձայն՝ Վարդան Սարգսյանը Կոլսկի գարեջրի գործարանի սեփականատերն է:
ՌԴ Մուրմանսկում սպանել են գործարար Վարդան Սարգսյանին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ