Ռուսաստանը շատ ուժգին հարվածներ է հասցնում Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին. հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ ռուսական դիրքերը Սիրիայի հարցում չեն փոխվել:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ևս տուժել է ԻՊ-ի գործողություններից ու բացահայտել է, որ ահաբեկիչների թվում կան ռուսախոս մարդիկ:
Ավելի վաղ Ֆրանսիայի բանակի գլխավոր շտաբի ղեկավար Պիեռ դե Վիլյեն հայտարարել է, որ Ռուսաստանից Վալերի Գերասիմովի հետ քննարկել է Սիրիայում երկու պետությունների զորքերի գործողությունները:
Ֆրանսիացի զինվորականներն ընդգծել են, որ Ֆրանսիան և Ռուսաստանն այս փուլում չեն խորհրդակցում միմյանց հետ՝ չնայած ունեն ընդհանուր թշնամի: