Բացի Տարոն Մարգարյանից որեվէ այլ պոտենցիալ քաղաքապետացու այդպես էլ չնշմարվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
“ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՐԵՎԱՆ, ԲԱՐԵՎ:
Ավարտվեց Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթը:
Ակնհայտ դարձավ, որ՚
1. Ոչ իշխանական քաղաքական ուժերին չի հաջողվել ընտրությունները մայրաքաղաքային տնտեսությունից տեղափոխել քաղաքական հարթություն:
2. Բացի Տարոն Մարգարյանից որևէ այլ պոտենցիալ քաղաքապետացու այդպես էլ չնշմարվեց:
3. Ոչ իշխանական ուժերը, թեպետ չունեն միասնական գործելու և ոչ մի ծրագիր, միավորվել են միայն մեկ ուղղությամբ՚ լայնածավալ հակաքարոզչություն Տարոն Մարգարյանի դեմ:
4. Դրանցից ոմանք չեն խորշում անգամ ամենանողկալի միջոցներից, խախտելով բազում չգրված օրենքներ և բարոյական նորմեր:
5. Արտաքուստ իբր բարեկիրթ, իսկ սոց. ցանցերում սանձարձակ և զարհուրելի պահվածք որդեգրածները այդպիսով ընդամենը ընդգծում են իրենց քաղաքական և բարոյական սնանկությունը:
Հ.Գ. Քաղաքապետի ընտրություններին մնաց 3 շաբաթ…”:




Լրահոս