ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները այսօր կրկին մայրաքաղաքի Կենտրոն համայնքում էին։ Ինչպես հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից, Կենտրոնի բնակիչներին ԲՀԿ ղեկավար կազմը ներկայացրեց սահմանադրական առաջարկվող փոփոխությունները։
Կուսակցության ներկայացուցիչները մանրամասն պարզաբանումներ տվեցին բնակիչներին՝ պատասխանելով երկրում քաղաքական մենիշխանության, ընդդիմության դերակատարության, Արցախի անվտանգության, քաղաքական որոշումների կայացման, կուսակցությունների ազդեցության մեծացման հետ կապված բազմաթիվ հարցերի, որոնց վերաբերյալ հանրության շջրանում կան որոշակի թյուրընկալումներ։ Նշվեց, որ ԲՀԿ ծրագրում ամրագրված են բազմաթիվ դրույթներ, որոնք այսօր ներառված են առաջարկվող նախագծում, եւ երկրում համակարգային փոփոխություններ ու անցնցում իշխանափոխություն իրականացնելու իրավական ճանապարհը առաջարկող սահմանադրական փոփոխություններն են։
Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպումից հետո ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպեցին ընտրական հանձնաժողովներում ներկայացված ԲՀԿ անդամների հետ՝ քննարկելու հանրաքվեի ազատ եւ արդար անցկացման կազմակերպչական հարցեր: