Սահմանադրական դատարանը քննելու է 34 պատգամավորների դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննության կառնի Ազգային ժողովի երեք տասնյակից ավելի պատգամավորների դիմումի հիման վրա գործը, որով վիճարկում են ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը: Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը: Որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավված է ԱԺ կանոնակարգ-օրենքն ընդունած ԱԺ-ն:
ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի վիճարկվող 4-րդ մասը սահմանում է, որ նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին (քվորումն ապահովված է):
Հիշեցնենք, որ ԱԺ-ի քաղաքական մեծամասնության կողմից նոյեմբերի 21-ի արտահերթ նիստի տապալման կապակցությամբ ,Հայ ազգային կոնգրեսե խմբակցությունը նախաձեռնել էր ՍԴ դիմելու ստորագրահավաք` ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը` արտահերթ նիստ կամ նստաշրջան անցկացնելու մասով, ՀՀ Սահմանադրության 70-րդ եւ 71-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչելու խնդրանքով:
ՍԴ դիմելու համար անհրաժեշտ առնվազն 27 պատգամավորի փոխարեն ստորագրահավաքին միացել էին 34 պատգամավորներ` ,Ժառանգությունե եւ ՀԱԿ խմբակցությունների բոլոր անդամները, ինչպես նաեւ պատգամավորներ ,Բարգավաճ Հայաստանե խմբակցությունից:
Նախաձեռնությանը չմիացած ՀՅԴ խմբակցությունը նպատակահարմար գտավ նույն նիստի տապալման կապակցությամբ դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու հարցով: Հանձնաժողովը փետրվարի 11-ի նիստում դիմումը մերժեց, քանի որ որոշման նախագիծը, ըստ որի առաջարկվում էր ընդունել, որ 83 պատգամավորներից հատկապես նիստը միտումնավոր տապալած եւ այդ նպատակով չգրանցված ՀՀԿ եւ ,Օրինաց երկիրե խմբակցությունների բոլոր անդամները խախտել են էթիկայի կանոնները, ստացավ երեքական “կողմ” եւ “դեմ” ձայներ: Որոշմանը կողմ էին ընդդիմադիր երեք խմբակցությունների անդամները` “Ժառանգություն”-ից Թեւան Պողոսյանը, “Հայ ազգային կոնգրեսե”-ից Լյուդմիլա Սարգսյանը եւ ՀՅԴ-ից Վահան Հովհաննեսյանը, դեմ էին` հանրապետականներ Դավիթ Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը, ինչպես նաեւ նրանց միացած “Բարգավաճ Հայաստան”-ից Վահան Բաբայանը: “Օրինաց երկիր” խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը նիստից բացակայում էր:
“Փաստինֆո”




Լրահոս