Իսլանդիայում ավարտվել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Կանանց մրցաշարում անհաջող է հանդես եկել Հայաստանի հավաքականը, որը վաստակել է 10 միավոր եւ զբաղեցրել 11-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է «Armsport.am»-ը:
Չեմպիոն է դարձել Ռուսաստանի ընտրանին, որը 17 միավոր է վաստակել, երկրորդ տեղը գրավել է Ուկրաինան (15 միավոր), իսկ երրորդը՝ Վրաստանը(14 միավոր):
Հայաստանի հավաքականը վերջին տուրում վստահ հաղթանակ է տարել Չեխիայի ընտրանու նկատմամբ:
Հայաստան – Չեխիա՝ 3.5:1.5
Բացառությամբ Կարոլինա Օսլարով – Լիլիթ Մկրտչյան պարտիայի, որն ավարտվել է ոչ-ոքի, մնացած 3 պարտիաներում հայ շախմատիստուհիները հաղթանակներ են տարել:
Այս մրցաշարում Հայաստանի ընտրանու կազմում ամենարդյունավետը 2-րդ խաղատախտակին հանդես եկող Լիլիթ Մկրտչյանն էր, ով 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: 4-րդ խաղատախտակին ելույթ ունեցող Մարիա Կուրսովան նույնպես վստահ հանդես եկավ եւ որեւէ պարտություն չկրեց: Հավաքականի անհաջողության պատճառներից մեկը առաջատար Էլինա Դանիելյանի անվստահ խաղն էր: 9 հնարավորից նա վաստակել է 3 միավոր, նա երկու հաղթանակ է տարել, երկու պարտիա ավարտվել է ոչ-ոքի, եւ 5 պարտիա Դանիելյանը տանուլ է տվել:
1. Էլինա Դանիելյան (9 խաղ) – 3 միավոր
2. Լիլիթ Մկրտչյան (9 խաղ) – 6 միավոր
3. Լիլիթ Գալոյան (8 խաղ) – 4 միավոր
4. Մարիա Կուրսովա (8 խաղ) – 5.5 միավոր
5. Սուսաննա Գաբոյան (2 խաղ) – 0.5 միավոր