Անհայտ անձինք կրակ են բացել Նոր Օռլեանում Բաննիֆրենդ այգում, փոխանցում է WWLTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Նշվում է, որ առնվազն 16 մարդ է տուժել հրաձգության արդյունքում: Ոստիկանությունը անմիջապես փակել է մոտակա փողոցները և շրջափակել է այգին, սակայն հանցագործների ձերբակալության մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:
Ականատեսներից մեկի խոսքով՝ հանցագործներից մեկը զինված է եղել հրացանով:
Վերջին տվյալների համաձայն՝ Բաննիֆրենդ այգում այդ պահին երաժշտական հոլովակ էին նկարահանում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան