Օբաման խոստացել է ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել է ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը. փոխանցում է Reuters-ը:

Բացի այդ` ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է արշավ սկսել իսլամիստների առաջնորդների դեմ, զրկել նրանց ֆինանսավորման աղբյուրներից, ինչպես նաև` ազատել զինյալների կողմից գրավված տարածքները:

«Մենք կոչնչացնենք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը»,-հայտարարել է Օբաման Կուալա Լումպուրում Արևելաասիական գագաթաժողովի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն 5 միլիոն դոլար պարգև էր խոստացել «Իսլամական պետության» առաջնորդներից մեկի՝ Աբու Մուհամադ Աշ-Շիմալիի մասին տեղեկության համար:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս