Ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձություններին դեպքի վայրում հետեւում էր ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ): Հենց նրա աչքի առջեւ էին մի խումբ ոստիկաններ ծնկով հարվածում Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ Երեւան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյան դեմքին ու որովայնին: Ու Հարությունյանն անձամբ է տեսել, թե ինչպես է «արյունլվա» Մարտիրոսյանը ոստիկանների ուղեկցությամբ գնում դեպի ոստիկանական ավտոմեքենան: «Ժողովուրդ»-ը փորձեց ՊՊԾ ղեկավարից պարզել, թե ինչու էր Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը գնացել Բաղրամյան պողոտա: «Ես ընդհանրապես որեւէ տեղ պատահաբար չեմ հայտնվում, այդքան բան կարող եմ ասել, եւ դրանով վերջացնենք: Ես, որտեղ պետք է լինեմ, լինում եմ, երբեք պատահական ոչինչ չի լինում»,-«Ժողովուրդ»-ին պարզաբանեց Հարությունյանը՝ չմանրամասնելով, թե ինչու հենց Բաղրամյանում եղավ «ոչ պատահական» անհրաժեշտությունը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ