«Իսլամական պետության» դեմ պայքարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տալիս աշխարհին ցուցադրել իր իշխանության մասշտաբները, սակայն այդ պատերազմում նա չափազանց հզոր զենք է կիրառում, գրում է Forbes ամսագիրը:
Չափազանց հզոր զենքի տակ հոդվածի հեղինակը ենթադրում է զենիթահրթիռային համակարգերը: Դրանց կիրառումը կարող է նշանակել, որ Ռուսաստանի գործողությունները ուղղված չեն իսլամիստների դեմ, այլ միայն ցուցադրում են ռազմական հզորությունը: Հնարավոր է, որ հակաահաբեկչական օպերացիան կոչված է օգնել Պուտինին մեծ հարգանք ձեռք բերել համաշխարհային քաղաքական գործիչների շրջանում:
«Երբ 2000թ.-ին Պուտինը նախագահ ընտրվեց, նա շատ փորձ և ինքնավստահություն չուներ: Նա ուրախանում էր, երբ արևմտյան առաջնորդները բանակցում էին իր հետ: Այժմ նա իրեն աշխարհի ամենափորձառու առաջնորդ է համարում, ով ունակ է օգնել մյուսներին»,-հայտարարել է ռուս լրագրող Ալեքսանդր Բաունովը:
Նշվում է, որ Ուկրաինայի իրադարձություններից հետո արևմտյան քաղաքական գործիչները դադարել են հետաքրքրվել նրանով, թե ինչ է մտածում Պուտինը: Նրանք անտեսել են ռուս նախագահին անցած տարվա G8-ի գագաթաժողովին և չեն լսել նրա փաստարկներն այն մասին, թե ինչու պետք է աջակցեն Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին: Սակայն նրանց, ինչպես գրում է պարբերականը, չի հաջողվել անտեսել Ռուսաստանի կողմից սեպտեմբերի 30-ից սկսած մասշտաբային ռազմական արշավը:
Բաունովի խոսքով՝ Պուտինը ճիշտ տեղ և ժամանակ է ընտրել, որպեսզի իր կարծիքը հայտնի ռազմական մեթոդների օգնությամբ:
Պարբերականն ընդգծում է, որ, եթե ՌԴ նախագահին հաջողվի «ճիշտ բացել խաղաքարտերը», ապա ՌԴ քաղաքացիները կարող են օգուտ քաղել ստեղծված քաղաքական վիճակից. պատժամիջոցները չեղյալ կհամարվեն, արտասահմանյան ներդրումները կվերականգնվեն, նոր բիզնես կստեղծվի, իսկ երկիրն առավել քիչ կախված կլինի բնական ռեսուրսների արտահանումից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան