Ռուսական զինուժը վերջին 2 օրում իսլամիստների մոտ 500 օբյեկտ է ոչնչացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ վերջին 2 օրում ՌԴ ռազմատիեզերական ուժերն ավիահարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ Հալեպում, Դամասկոսում, Իդլիբում, Լաթաքիայում, Համայում, Հոմսում, Ռաքքայում և Դեյր-էզ-Զորում. փոխանցում է Lifenews-ը:

Մոտ 141 ռազմական թռիչք է իրականացվել:

«ՌԴ ՌՏՈւ ինքնաթիռները 141 ռազմական թռիչք են իրականացրել և ավիահարվածներ հասցրել ահաբեկիչների 472 օբյեկտների ուղղությամբ»,-«Ինտերֆաքս»-ը մեջբերում է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ահաբեկիչներն ամեն օր 1,5 միլիոն դոլար են կորցնում ՌԴ ՌՏՈւ օդային օպերացիայի պատճառով: Դադարեցվել է սև շուկա 60 հազար տոննա նավթի մատակարարումը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս