Տոկիոյի Յասուկունի տաճարի տարածքում պայթյուն է հնչել. փոխանցում է Rbc.ru-ն՝ հղում անելով Keyodo գործակալությանը:
Տեղի ոստիկանությունում ենթադրում են, որ այն կարող էր քաղաքական դրդապատճառներով հարձակում լինել:
Նշվում է, որ տուժածներ չկան: Ոստիկանության տվյալների համաձայն` պայթուցիկ սարքը տեղադրված է եղել տղամարդկանց զուգարանում, վնասվել են պատերն ու առաստաղը: Այժմ դեպքի վայրում ոստիկանության և հրշեջ ծառայության մոտ 100 աշխատակից է աշխատում:
1869թ. կառուցված Յասուկունի տաճարում պահվում են 2,5 մլն զինծառայողների և սպաների անուններով ցուցանակները, ովքեր զոհվել են Ճապոնիայի համար տարբեր պատերազմներում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան