Նոյեմբերի 21-ին հանրապետությունում դանակահարության հերթական դեպքն է գրանցվել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի նույնանուն համայնքում երկու տղամարդու վիճաբանությունը դանակահարությամբ է ավարտվել: Դեպքը տեղի է ունեցել համայնքի «Արդամ» կոչվող հանդամասում: Տուժած 38-ամյա Աշոտը «Բերդի» բժշկական կենտրոնում հայտարարել է, թե ինքը փորձել է ինքնասպան լինել: Սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ նրան դանակահարել է իր 21-ամյա մերձավորը, ում հետ մտերիմ հարաբերություններ ունի:
Նշված երիտասարդը որպես կասկածյալ է ներգրավվել: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Աշոտը կնոջ հետ որոշ ժամանակ առաջ է Տավուշում բնակություն հաստատել: Այդ գյուղում նա ազգականներ չունի: Իսկ թե ինչն է եղել դանակահարության պատճառը, կպարզվի քննությամբ: