ՁԵՎԱԿԱՆ ԾԱՓԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ընտրացուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը երեկ հանդիպել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ: «Ժողովուրդ»-ի թղթակիցը պարզել է, որ Սարի թաղ կոչվող թաղամասում բակային հանդիպումից առաջ այդ շրջանի պատասխանատուները տարածքում հավաքված մարդկանց հետ նախապատրաստական աշխատանքներ են տարել, թե ինչպես պետք է դիմավորեն Տարոն Մարգարյանին: Մարդկանց ստիպել են Մարգարյանի գալուն պես բուռն ծափահարել եւ իրենց կողմից բաժանված դեղին փուչիկները թափահարել: Անգամ փորձ են արել: Իսկ երբ Մարգարյանն ավարտել է «տոնական մթնոլորտի» ելույթը, հավաքվածները «հարձակվել» են քաղաքապետի վրա ու բողոքել իրենց փողոցների քանդված վիճակից, տրանսպորտից ու լուսավորությունից: Մարգարյանն էլ բոլորին ժպտացել է ու խոստացել «ավելի լավ Երեւան» կառուցել:




Լրահոս