Մայրաքաղաքում շարունակվում է ծառատունկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ծառատունկը, որը կավարտվի մեկ շաբաթից: Ըստ այդմ համապատասխան աշխատանքներ են տարվում նաև փողոցների մայթերին առկա ծառազուրկ բնաբաժակների ծառերով համալրման ուղղությամբ: Նաև զեկուցվել է, որ մեկ-երկու օրից կավարտվի նաև համապատասխան տարածքներում վարդակակաչների սոխուկների տեղադրման աշխատանքները:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետին զեկուցվել է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում ավարտվել են գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ոռոգման ցանցերի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:




Լրահոս