«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, 4 տարի ազատազրկման դատապարտված Մարատ Սարգսյանին հերթական մեղադրանքն է առաջադրվել, ինչի պատճառով նա հացադուլ է հայտարարել: 32-ամյա Մարատին մեղադրում են ՀՀ կալանավայրի թմրանյութերի շրջանառության մեջ, սակայն հարազատները, դիմելով «Ժողովուրդ»-ի խմբագրություն, հավաստիացրին, որ Մարատը մեղադրանքի հետ կապ չունի: Հարազատներից տեղեկացանք, որ երեկ կտրուկ վատացել է Մարատի վիճակը. նրա բերանից արյուն է եկել, ինչի պատճառով, իր դիմումի համաձայն, դադարեցրել է հացադուլը: Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
ՎԱՏԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ