Չելյաբինսկում A320 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա-Չելյաբինսկ թռիչքն իրականացնող «Աէրոֆլոտ» ավիաընկերության Airbus А320 ինքնաթիռը Չելյաբինսկի օդանավակայանում վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց. փոխանցում է Rbc.ru-ն՝ հղում անելով Chelyabinsk.ru-ին:

Տեղի ՆԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` արգելակման ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց, որից հետո օդաչուն կարողացել է հավասարեցնել ինքնաթիռը և վերադառնալ թռիքչուղի:

Chelyabinsk.ru-ն մեջբերում է նաև ուղևորներից մեկի խոսքը. «Ինքնաթիռը վայրէջք է կատարել ձյան վրա, սակայն հետո վերադարձել է թռիչքուղի: Ժամանել են հրշեջ ծառայությունը, ոստիկաններն ու շտապօգնությունը: Ուղևորները, իհարկե, զգացել են, որ ինչ-որ բան այն չէ: Վերջիններիս սկսել են դուրս բերել ինքնաթիռից»:

Նշվում է, որ դեպքի հետևանքով տուժածներ չկան:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս