Արդեն հայտնել էինք, որ այսօր ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը քննարկելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը մեկնել են Փարիզ՝ մասնակցելու հանձնաժողովի նիստին:
Այսօր լրագրողները ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեցին` հաշվի առնելով այս և քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունված զեկույցները, հնարավո՞ր է` հայկական պատվիրակությունը բոյկոտի նիստերը:
Ի պատասխան` ԱԺ փոխնախագահը նշեց. «Նախ` մինչև հունվարյան նստաշրջան դեռ շատ ժամանակ կա, դեռ զարգացումներ կլինեն: Ես չեմ գտնում, որ բոյկոտելը լավագույն տարբերակն է: Բայց եթե չես հասնում այն իրավիճակին, որ քեզ լսողները նաև ընդունեն քո արգումենտների ծանրակշիռությունը, արդեն պետք է մտածել»: :