«Հեքիաթ եք պատմում: Դա ընդամենը կատակ էր»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը Հեղինե Բիշարյանը, Սամվել Ալեքսանյանի ձեռքը բռնած, ՄՀՀ-ի աստիճաններով իջնելիս լրագրողին ասել էր, թե Ալեքսանյանը հայտարարում է, որ ինքն արդեն ՕԵԿ-ի շարքերում է եւ ավագանու ընտրություններին ՕԵԿ-ի օգտին բացառիկ ձայներ է բերելու Մալաթիա-Սեբաստիայից: Բիշարյանի մոտ հաճախ են չստացված կատակներ լինում. մե՛կ տժժալու կոչեր է անում, մե՛կ ասում, թե մարտի 1-ի գործով դատապարտվածներ կան, հետո էլ խոսքը հետ վերցնում: Հավանաբար ՕԵԿ-ականների մոտ ամեն ինչ այսպես կատակով է, դրա համար էլ 5 տոկոսը 7 չի դառնում: