Որևէ նմանատիպ քննարկում մեր քաղաքական խորհրդում չենք ունեցել: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցին և ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու տարբերակը քննարկելուն` այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Մենք ռազմավարական գործընկեր ենք, բայց պետք չէ այստեղ մութ պրոցեսներ կամ գործընթացներ գտնել: Կապված տարածքների վերադարձման հետ` մենք մշտապես նշել ենք մեր մոտեցումները, և դրանք անփոփոխ են», – հավելեց նա:
Անդրադառնալով Միսնկի խմբի ֆորմատի փոփոխությանը և Գերմանիայի հնարավոր ներգրավումից հետո սպասվող փոփոխություններին` Սահակյանը նշեց. «Ադրբեջանական կողմը, բնականաբար, պետք է խոսի դրա մասին: Մենք գիտենք իր մեծ եղբայր Թուրքիայի պատկերացումներն ու ցանկությունները: Այս խնդրի կարգավորման համար մեզ համար ընկալելի և ընդունելի է Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը: Այլ խնդիր է, որ Ադրբեջանն իրեն հատուկ ոճով սադրանքների է դիմում»:
Մանրամասները` տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան