Սիրիայում այրվում են «Իսլամական պետության» նավթային օբյեկտները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայում «Իսլամական պետության» նավթամշակող գործարանի օբյեկտների ուղղությամբ ավիահարվածների իրականացման տեսանյութը:

ՌԴ ՊՆ պաշտոնական ալիքում տեղակայված կադրերում երևում են, թե ինչպես են ռուսական ավիացիայի ինքնաթիռներն ավիահարվածներ հասցնում Դեյր-էզ-Զորում իսլամիստների նավթի արտադրության, պահպանման և մշակման օբյեկտների ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ռուսական ավիացիան վերջին 2 օրում իսլամիստների մոտ 500 օբյեկտ է ոչնչացրել: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ահաբեկիչներն ամեն օր 1,5 միլիոն դոլար են կորցնում ռուսական ռազմատիեզերական ուժերի օդային օպերացիայի պատճառով: Դադարեցվել է սև շուկա 60 հազար տոննա նավթի մատակարարումը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս