ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էդ նույն ժողովուրդը պիտի միանան մեզ, որ տենանք՝ ինչով կարանք պիտանի ըլնենք երկրին, եղա՞վ: Էս 10-15 հազար ժողովուրդը, որ կան Ազատության հրապարակում, մերոնք են բոլորը, կմիանան մեր 1 միլիոնին, կտենանք՝ ինչով կարանք պիտանի ըլնենք մեր երկրին, ֆսյո»:

Առաքել Մովսիսյան armlur.am

Եթե հավատանք Առաքել Մովսիսյանին, ուրեմն մեր երկրում 1 միլիոն մարդ ՀՀԿ-ի համակիր է: Դա կարող է նշանակել, որ կա՛մ ՀՀԿ-ի կազմն է հիմնովին փոխվել, կա՛մ էլ ժողովուրդն է լրիվ ձեռքից գնացել: Երկու տարբերակն էլ իրականությանը չեն համապատասխանում, հետեւաբար մնում է ավանդական տարբերակը՝ ՀՀԿ-ն ինչքան ուզում, այնքան էլ խփում է: Կուզեն՝ կասեն մեկ միլիոն, կուզեն՝ կասեն 10 միլիոն, իրենց ձեռքում է: Ընդդիմադիրներն էլ են իրենց ձեռքում, ու բոլորն իրենցն են ու ֆսյո… Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանը նույն միտքը գրագետ հայերենով է արտահայտում՝ սա Հայաստանն է եւ վերջ:




Լրահոս