«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-ից 22-ն անցկացված 16-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որին մասնակցեցին Ֆրանսիայի /1.205.569 եվրո/, Գերմանիայի /76.050 եվրո/ եւ Շվեյցարիայի /24.554 եվրո/ հայ համայնքները, արձանագրեց ավելի քան 1.3 միլիոն եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:
Դրամահավաքի հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզում շարունակաբար իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, սիրիահայերի եւ իրաքահայերի օգնությանը:
Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինն էլ նոյեմբերի 22-ին իր համայնքում անցկացրեց դրամահավաք հեռախոսամարաթոն, որի հանգանակությունները` շուրջ 29.000 եվրո, կուղղվեն Քարին Տակ համայնքում /ԼՂՀ, Շուշիի շրջան/ մանկապարտեզի կառուցմանը:
Նվիրատվությունների ընդունումը շարունակվում է: