ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրացման մեղադրանքով քրեական գործ է հարուցվել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղում գրանցված «Բայրամյան» սոցիալական, բարեգործական ՀԿ տնօրեն Արսեն Բայրամյանի նկատմամբ: Իրավապահ մարմիններից ստացված տեղեկություններով` նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով): Քրեական գործը հարուցվել է «Բայրամյան» սոցիալական, բարեգործական ՀԿ-ի կողմից «Վորլդ վիժն» կազմակերպությունից ստացած գույքի տնօրինման կապակցությամբ: Ոստիկանության Տավուշի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն: Արսեն Բայրամյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ ինքը մեղավոր չէ, թյուրիմացություն է տեղի ունեցել: Նաեւ հայտնեց, որ իր շահերը պաշտպանելու համար փաստաբան է ներգրավել: Հավելենք, որ Ա. Բայրամյանը Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի մոտ բարեկամն է:




Լրահոս