Հոկտեմբերին` նախատեսվածից երկու ամիս շուտ ավարտվեց Երեւանը սնուցող խոշորագույն աղբյուրներից մեկի՝ Գառնիի ջրաղբյուրի վերանորոգումը: Վերջին անգամ ջրաղբյուրը վերանորոգվել էր 2010թ.` Համաշխարհային բանկի միջոցներով: Սակայն ծրագիրը կրել էր մասնակի բնույթ եւ չէր ներառել շատ կարեւոր խնդիրներ: Իսկ նոր ծրագրի շրջանակներում, արդեն Երեւան Ջուր ՓԲԸ սեփական միջոցներով հունիս-հոկտեմբերին կատարվեց մոտ 95 մլն դրամի աշխատանք, որի հիմնական նպատակն էր ապահովել ջրաղբյուրի հետագա հուսալի շահագործումը:
Ծրագրի շրջանակներում մասնավորապես վերականգնվել է թվով 18 կապտաժների երկաթբետոնե ծածկերը, հարդարվել է դրանց արտաքին եւ ներքին պատերը, վերանորոգվել է ներքին հարթակները, բազրիքները, փոխվել է դռներն ու լուսամուտները, ջրամեկուսացվել է տանիքները, արդիականցվել է փականային հանգույցներն ու միացումները, անցկացվել է նոր էլեկտրական մալուխ:
1971թ. շարք մտած Գառնիի ջրաղբյուրը, 36 կմ մայրուղային ջրատարով, որի հիմնական տրամագիծը 1000մմ է, վայրկյանում մինչեւ 1500 լիտր բարձրորակ քաղցրահամ ջուր է մատակարարում Երեւանի Էրեբունի, Շենգավիթ, Նուրբարաշեն, Կենտրոն վարչական շրջաններին, ինչպես նաեւ Արարատի մարզի որոշ գյուղերի: Վերանորոգումից հետո ջրաղբյուրը դարձավ է՜լ ավելի հուսալի, ինչը շատ կարեւոր է մայրաքաղաքում ջրամատակարարման հետագա բարելավման համար:
Իսկ իրավիճակն այստեղ ներկայումս այսպիսին է: Վերջին տարիներին Երեւանի բաշխիչ ցանցի վերակառուցման ու կառավարելիության բարձրացման, հոսակորուստների նվազեցման ու ջրի վաճառքի վերահսկման արդյունավետության շնորհիվ բարելավված ջրամատակարարումը չէր կարող անարձագանք մնալ հենց նույն բաժանորդների կողմից: Սպառողների շրջանում իրականացրած հարցումների հիման վրա «Երևան Ջուր» ընկերությունը 2015թ. արդյունքներով դարձավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպած «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ» հինգերորդ, ամենամյա ազգային մրցանակաբաշխության մրցանակակիր` արժանանալով «Խմելու ջրի կայուն և մատչելի տարվա մատակարար» անվանակարգին: Ընդ որում՝ երկրորդ տարին անընդմեջ:
Հաջողության հիմքն ամենօրյա լարված աշխատանքն է, որը շարունակվել է նաեւ հաշվետու ամսում: Այսպես, ջրատար համակարգի շահագործման հուսալիության բարձրացման եւ ջրակորուստներից խուսափելու նպատակով` հոկտեմբերին Գյումուշ-1 և Գյումուշ-2 ջրատարների կանգառ հայտարարվեց, որից օգտվելով, առկա վթարը վերացնելուց բացի, Արզական-Երևան ջրատարի վրա, որին միանում են Գյումուշ -1 եւ Գյումուշ-2 ջրատարները, կատարվեցին վերանորոգման և փականների փոխարինման աշխատանքներ: Ինչ վերաբերում է ջրամատակարարման բաշխիչ ցանցին, ապա այստեղ տասնյակ վայրերում այդ ընթացքում վերանորոգվել ու վերակառուցվել են ջրագծերն ու կոյուղագծերը, տեղադրվել փականներ: Այդ թվում Ավան, Էրեբունի, Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջաններում, Ներքին Շենգավիթ թաղամասում, Առինջ գյուղում: Կատարված աշխատանքների արդյունքում թե ջուրն է տնտեսվել, թե ջրամատակարարումը բարելավվել, իսկ ցանցի շահագործումը դարձել է հուսալի:
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերին, համակարգում կառուցվել է 1016 մետր նոր ջրագիծ, շահագործումից հանվել է 2843 մետր վթարված ջրագիծ: Նաև վերացվել է 679 ջրագծի վթար, 2208 կոյուղու վթար և 224 վթար` պոմպակայաններում: Այս ամենի շնորհիվ, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 77%-ը, 17-23,5 ժամ՝ 23%-ը: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարված ջրի որակին, ապա Երևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1468 փորձանմուշների ստուգումը ցույց է տվել, որ այն համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2015թ. հոկտեմբերին գործունեության մի շարք ցուցանիշների վերաբերյալ` 2014թ. հոկտեմբերի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/:
«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն