Ամերիկացիներն իրենց են վերագրել Սիրիայում ռուսական ավիահարվածների հաջողությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ՊՆ-ի կողմից հրապարակած տեսանյութերը ամերիկյան PBS հեռուստաալիքն օգտագործել է «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի պայքարի մասին սյուժեում, փոխանցում է Lifenews-ը:

Ի տարբերություն ՌԴ ՊՆ-ի, Պենտագոնը կադրեր չի ներկայացրել Սիրիայում իսլամիստների օբյեկտների ոչնչացումից:

Նոյեմբերի 19-ի սյուժեում լրագրողները հայտնում են, որ իսլամիստների ֆինանսների հիմնական աղբյուրը նավթի արտահանումն ու վաճառքն է, իսկ ԱՄՆ բանակը մտադիր է դադարեցնել ֆինանսավորման այդ աղբյուրը:

Հղում անելով Պենտագոնին, ամերիկացիներին հայտնում են, որ նոյեմբերի 16-ին ամերիկյան ավիացիան Սիրիայում վառելիքով լի 116 բեռնատար է ոչնչացրել: Սակայն դրա համար ցուցադրվել են ՌԴ ՊՆ-ի ներկայացրած կադրերը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս