Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս:
«Marca»-ն հայտնում է, որ Իսպանիայի հավաքականի պաշտպանը չի ցանկանում վիրահատության ենթարկվել, այդ պատճառով կանցնի վերականգնողական կուրս։
Նշենք, որ վերջին հանդիպումները պաշտպանն անցկացրել է ցավազրկող ներարկումներով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական «Բարսելոնա»-ի հետ հանդիպումից հետո Ռամոսը կենթարկվի ուսի վիրահատության։