ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եղբայրս երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, բայց ցանկանում է վերադառնալ հայրենիք եւ մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Հիմա մեզ հետաքրքիր է իմանալ, եթե նա ցանկանա իր անձնական օգտագործման գույքը բերել իր հետ, ապա դա ներմուծելու համար որեւէ արտոնությունից կարո՞ղ է օգտվել, եթե այո, ապա ինչպիսի՞:

Գարիկ Մկրտչյան (29 տարեկան, ատամնաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, համաձայն որի՝ «ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը: ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում ՀՀ տարածքից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած՝ ՀՀ մշտական բնակության վայրի հաշվառումից դուրս եկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաեւ ՀՀ նախկինում մշտական բնակության վայր չունեցած ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ՀՀ ժամանելուց հետո, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ-ում հաշվառվում են որպես մշտական բնակիչ»: Ընդ որում, գույքը պետք է ներմուծվի մշտական բնակության նպատակով ՀՀ-ում հաշվառվելու օրվան նախորդող կամ հաջորդող 180 օրերի ընթացքում:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է հասկանալ, թե քաղաքացին ինչպես պետք է համապատասխան ծառայությանը համոզի, որ իր հետ բերվող գույքն անձնական օգտագործման համար, է եւ ոչ թե տեղափոխում է Հայաստան վաճառելու նպատակով:




Լրահոս