ՀԱՐՑ. Հարեւանուհիս աշխատում էր ինչ-որ կազմակերպությունում եւ ստանում ընդամենը քառասունութ հազար դրամ աշխատավարձ: Սակայն ցավով պետք է նշեմ, որ մոտ մեկուկես ամիս առաջ նա սրտի կաթվածից հանկարծամահ եղավ: Խնդրում եմ տեղեկացնել, թե աշխատողի մահվան դեպքում ինչպես է կատարվում նրա աշխատավարձի վճարումը. ընտանիքի անդամներն իրավունք ունե՞ն ներկայացնել համապատասխան փաստաթղթեր եւ ստանալ մահացածի աշխատավարձը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 197-րդ հոդվածի՝ «Աշխատողի մահվան դեպքում նրան հաuանելիք աշխատավարձը եւ դրան հավաuարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին՝ մահվան վկայականը եւ ընտանիքի անդամ լինելու փաuտը հավաuտող անհրաժեշտ այլ փաuտաթղթերն անձի մահվանից հետո՝ վեց ամuվա ընթացքում, ներկայացնելու դեպքում: Վճարումները կատարվում են նշված փաuտաթղթերը ներկայացնելուց հետո՝ աշխատանքային երեք oրվա ընթացքում: Uահմանված ժամկետում չuտացված աշխատավարձը եւ դրան հավաuարեցված այլ վճարումներ oրենuդրությամբ uահմանված կարգով ենթակա են ժառանգման»:
հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս իրավիճակում ոչինչ չի մնում, քան խորհուրդ տալ հանգուցյալի` անսպասելի ծախսերի մեջ հայտնված հարազատներին, օրենքի տառին հետեւելով՝ ստանալ իրենց հարազատին հասանելիք ամբողջ աշխատավարձը: