ՀԺ. Համաշխարհային շուկան կրկին ցնցվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Համաշխարհային շուկան կրկին ցնցվում է: Երեկ մեկ տոննա պղնձի գինը համաշխարհային շուկայում ընկել է մինչև 7 հազար 253 դոլարի, որը ամենացածր գինն է վերջին 1.5 տարվա ընթացքում: Իսկ նավթի գինը մոտեցել է 100 դոլարի: Պղնձի և նավթի համաշխարհային գները կարևոր են մեր տնտեսության համար: Քանի որ Հայաստանից արտահանվող ապրանքների մի զգալի մասը գունավոր մետաղների, առավելապես պղնձի հանքաքարն է, ուստի դրա էժանացումը նվազեցնում է արտարժույթի մուտքը Հայաստան: Իսկ նավթի գնի անկումը վատթարացնում է վիճակը Ռուսաստանում և բացասական ազդեցություն թողնում այնտեղ աշխատող մեր հայրենակիցների եկամուտների վրա: Նավթի և պղնձի գների նվազումը երկարատեւ ժամանակահատվածում կարող է ծանր հետևանքներ ունենալ մեր տնտեսության վրա: 2008-2009թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա հիմնականում այս ապրանքների գների անկմամբ էր պայմանավորված:




Լրահոս