36-ամյա սյունեցին կարող է զրկվել ազատությունից անչափահաս որդուն ծեծելու պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Ագարակ գյուղի բնակիչ Ռոմիկ Մ.-ն ամբաստանյալի աթոռին է հայտնվել որդուն և կնոջը ծեծելու մեղադրանքով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 36-ամյա Ռոմիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծեծի է ենթարկել անչափահաս որդուն` Բորիկ Մ.-ին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմանական վնասվածքներ: Բացի այդ որդուն ծեծելու հարցի շուրջ վիճաբանել է կնոջ` Նելլիի հետ, ապա նրան ևս ծեծի ենթարկել:

Գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, ուղարկվել դատավոր Նապոլեոն Օհանյանի վարույթ:




Լրահոս